Հասարակություն 

Էդգար Շաթիրյանը հայտնեց ՍԴ նախագահի միակ թեկնածուի անունը. Քվեարկությունը կլինի վաղը

 

ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց, կշարունակվի վաղը ժամը 10:30-ին: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ հավելելով, որ քվեարկություն տեղի չի ունեցել:

Շաթիրյանը նշեց, որ ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն առաջադրել է մեկ այլ թեկնածուի, ով ինքնաբացարկ է ներկայացրել:

Թեկնածուն ունեցել է ծրագրային ելույթ, ինչին հաջորդել է հարցուպատասխանը: Դատավորների մի մասը հնչեցրել են իրենց հարցերը, կան այլ հարցադրումներ:

Շաթիրյանը հաստատեց, որ ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից