Քաղաքականություն 

Ես երբեք չեմ պնդել, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ. Էդգար Շաթիրյան

analitik.am

 

Արդյո՞ք ՍԴ նախագահի ընտրություններով հանգուցալուծվելու է ՍԴ ճգնաժամը: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երբեք չի պնդել, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, ասել է, որ առկա են որոշ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

«Լուծումների հետ կապված գործընթացի առնչությամբ բազմիցս ներկայացրել եմ հրապարակային ելույթներ և հաստատում եմ դիրքորոշումս: Այլ հարց է, թե գործընկերներս, հանրությունը, քաղաքացիական հասարակությունը որքանով են կիսում իմ մոտեցումները: Իսկ այս պահին, որպես ՍԴ դատավոր, բնականաբար զերծ կմնամ մեկնաբանություններից»,-ասաց նա:

 

Նույն շարքից