Իրավական 

Ինձ մոտ տպավորություն է, որ ընտրությունն ուղղորդված է․ Հրայր Թովմասյան

analitik.am

Տպավորություն ունեմ, որ այս ամբողջը ուղղորդված ու պայմանավորված է։ ՍԴ նիստից հետո այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի պաշտոնի մեկ թեկնածու լինելու հարցին։

«Երբ հայտնի դարձավ, որ միայն մեկ թեկնածու կա, ես դադարեցրել եմ իմ մասնակցությունը»,- ասաց ՍԴ նախկին նախագահը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ իր տպավորությամբ այս գործընթացը ուղղորդված ու պայմանավորված է։

«Ես իսկզբանե արտահայտել եմ իմ դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի լեգիտիմության պակասով և հստակ ֆիքսել եմ նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի»,- նշեց Թովմասյանը։

Հրայր Թովմասյանը ասաց, որ մի գործոն ևս կա. «Եթե որևէ բան չի փոխվում, պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի, և սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որ դրանից հետո մնացածն իրար շատ ավելի լավ ճանաչեին և ընտրություն կատարելուց չապավինեին նախկին փորձին, ունենային իրար հետ շփում և կարողանային ընտրել: Ըստ էության, 4 դատավոր նոր են ՍԴ-ում, որ իրար չեն ճանաչում և այդ մթնոլորտում չեն եղել»:

Հրայր Թովմասյանն ասաց, որ ինքը շարունակելու է ցանկացած եղանակով պայքարել, մինչև Հայաստանում սահմանադրականությունը կվերականգնվի։

Թովմասյանը ևս մեկ անգամ նշեց, որ քվեարկությանը չի մասնակցելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Նույն շարքից