Ռազմական Քաղաքականություն 

Իրանը նոր ռազմաբազա է ստեղծել Հորմուզի նեղուցի մուտքի մոտ

analitik.am

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր ծովային ռազմակայան է ստեղծել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում, որի նպատակը Միացյալ Նահանգների հետ լարվածությունից հետո «գերակայություն» հաստատելն է՝ փոխանցում է France 24-ը:

Նոր ռազմակայանը տեղակայված է հարավային Հորմոզգան նահանգում՝ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ, որտեղով էլ անցնում է համաշխարհային նավթի 1/5-ը:

Բեռնափոխադրումների կարևոր ուղու և մոտակա Պարսից ծոցի ջրերում էր անցյալ տարի խորացել ԱՄՆ-Իրան լարվածությունը, երբ նավերն առեղծվածային կերպով հարձակման էին ենթարկվել, խոցվել էին ԱԹՍ-ներ ու առգրավվել՝ լցանավեր:

Իրանական կողմը հայտարարել է, որ նոր ռազմակայանը ստեղծվել է օդային ու ծովային փոխադրամիջոցների մուտքի ու ելքի վրա գերակայություն ունենալու նպատակով:

Նույն շարքից