Հայաստան Քաղաքականություն 

Խիստ մտահոգված եմ․ Ալեն Սիմոնյանը՝ առաջիկա հանրահավաքի մասին

analitik.am

Քննարկվել են օրակարգային հարցեր, այլ հարց չի քննարկվել։ ՔՊ նիստի ավարտից հետո այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառանլով ընդդիմադիր երեք կուսակցությունների հայտարարած հանրահավաքին Ալեն Սիմոնյանն ասաց․«Խիստ մտահոգված եմ, համաճարակի այս պայամաններում նման միջոցառումը հղի է տարբեր վտանգներով, ցավոք սրտի, մենք կունենաք թվերի աճ»։

ԱԺ փոխոսնակի խոսքով՝ ընդդիմադիր ուժերն ազատ են իրենց պահանջների, քաղաքական գործունեության մեջ։

«Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության  քաղաքացին շատ լավ ճանաչում է թե՛ դաշնակցության անցած ճանապարհը վերջին տասնամյակում մասնավորապես, թե՛ ԲՀԿ-ի անցած ճանապարհը, գիտի նաև այն գնահատականները և կարծիքները, որոնք հնչեցվել են «Հայրենիք» կուսակցության մասին»,- ասաց Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ այդ կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր անձնական շահագրգռվածությունը։ ԲՀԿ դեպքում դա Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ հարուցված քրեական գործերի պարագայում քաղաքական ապաստան ապահովելու միտումն է, դաշնակցության պարագայում քաղաքականությանմեջ ռեստարտի փորձ անելն է, իսկ Վանեցյանի դեպքում՝ ԱԺ փոխխոսնակը  զերծ մնաց մեկնաբանություններից։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ՀՀ իշխանությունը ուղիղ կապի մեջ է քաղաքացիների հետ։

«Մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ»,- ասաց Սիմոնյանը։ Նա նաև նկատեց, որ բոլոր այդ գործիչները քաղաքական ակտիվություն են դրսևորում, երբ իրենց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։

«Էդ ինչ քաղաքական գործընթաց է տեղի ունենում ԱԺ-ում, փողոցներում ինչ քաղաքական գործընթացներ են ծավալվում, որ իշխանությունը դիմի նման միջոցների»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

 

 

Նույն շարքից