Հասարակություն 

Անկախության տոնի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվել են «Ամանոր 2020»-ի և Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչները․Antifake.am

analitik.am

Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 133 մլն դրամ կամ 272 հազար ԱՄՆ դոլար: Antifake.am-ի հաղորդմամբ՝ Անկախության 29-ամյակի մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման համար վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ:

Ստորև թվարկված են այն կազմակերպությունները, որոնց ծառայություններից օգտվել է վարչապետի աշխատակազմը:

«Թի Էն Սաունդ»  ՍՊԸ (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 59,064,800 դրամ):

«Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 19,530,060 դրամ):

«Արթուր Մանուկյան» ԱՁ (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 43,422,225 դրամ):

«Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 10,800,000 դրամ):

«Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ին 59,064,800 դրամ է վճարվել Անկախության օրվա մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման, այդ թվում` տեխնիկական միջոցների տեղափոխման և տեղադրման, ալյումինե կոնստրուկցիաների, մետաղական հյուսվածքների տեղադրման, լուսային տեխնիկայի տեղափոխման, տեղադրման և սպասարկման, ԼԵԴ էկրանների տեղափոխման, տեղադրման և սպասարկման, ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների համար:

Նախկինում այս ընկերությունը զբաղվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմամբ, որի համար 7,999,110 դրամ է վճարվել: Պետական տարբեր կառույցների հետ կնքած պայմանագրերից ստացած 140,713,310 դրամի 47.66%-ը կամ 67,063,910 դրամը «Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ն ստացել է հենց վարչապետի աշխատակազմից:

Նույն շարքից