Հասարակություն 

Արմավիրի Պտղունք գյուղում բռնկված հրդեհի հետևանքով մարդկային և գույքային վնասներ չկան․ ԱԻՆ խոսնակ

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի լրագրող ընկերներ, երեկ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում բռնկված հրդեհը մարելու համար աշխատել է 8 մարտական հաշվարկ և լրացուցիչ տեխնիկա։

Տներից մասամբ դուրս է բերվել բնակիչների գույքը։ Բարեբախտաբար, տուժածներ և մարդկային կորուստներ չկան։

Հրդեհը մարելուց հետո մինչև ուշ գիշեր փրկարարներն ու ոստիկանները տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի բնակիչների հետ աշխատել են։

Տները եղել են իրար կպած՝ ընդհանուր տանիքով, այդ պատճառով հրդեհն արագ է տարածվել։

Տեղում են եղել նաև ԱԻՆ նախարար Ֆ․ Ցոլակյանը, փրկարար ծառայության ողջ անձնակազմը, մարզային, համայնքային  ղեկավարները։

Բնակիչները տարհանվել են։ Խնդիրը իրավասու մարմինների տիրույթում է։

Հրդեհի պատճառը պարզ կլինի Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննությոն վարչության ուսումնասիրությունից հետո։

Առաջիկա ժամերին mes.am կայքում տեղեկատվությունը կթարմացվի»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից