Հասարակություն 

Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է, այսպես ասած, այքոսներին։ Նախարարությունը մտադիր է կանոնակարգել հայկական շուկայում առկա եւ ներկայումս չկանոնակարգված, տաքացվող ծխախոտ արտադրատեսակի հետ կապված հարաբերությունները:

Ըստ ԱՆ-ի՝ տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը կամ կիսաայրումը: Բացի այս, տաքացվող ծխախոտի համար հիմնական նախազգուշացման տեքստերը կշարադրվեն հետեւյալ կերպ՝ «Ծխելը վնասակար է առողջությանը» կամ «Ծխախոտի օգտագործումը վնասակար է առողջությանը», «Ծխելը կարող է լինել մահացու», «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ եւ Ձեզ շրջապատող անձանց»:

Իսկ, ահա, տաքացվող սիգարետի լրացուցիչ նախազգուշացման տեքստերը կշարադրվեն «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ», «Պահպանեք երեխաներին, թույլ մի՛ տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը», «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային» արտահայտություններով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջանակային կոնվենցիայի կողմերի 8-րդ կոնֆերանսի 22-րդ որոշմամբ՝ տաքացվող ծխախոտը դասվել է որպես ծխախոտային արտադրատեսակ եւ դրա վրա տարածվում են կոնվենցիայի բոլոր դրույթները:

Մյուս կողմից՝ ՀՀ-ում այս տարվա փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են կոնվենցիայի դրույթներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից