Հասարակություն 

Հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացնում երկրում տեղի ունեցող ցույցերը․ «Մեդիա պաշտպան»

analitik.am

 

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները արդեն երկու օր է հացադուլ են իրականացնում ու պահանջում են վարչապետի հետ հանդիպում։ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը սեպտեմբերի 24-ին նույնպես չի անդրադարձել Կառավարության շենքի մոտ հացադուլ իրականացնող քաղաքացիների բողոքին։

Քաղաքացիները վիրավորական են համարում ռուսական կառավարության որոշումը։ Վերջինս որոշել է բացել օդային սահմանները ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, բացառությամբ՝ Հայաստանի։

Սեպտեմբերի 24-ին Կառավարության շենքի մոտ էին հավաքվել նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները՝ բողոքելով վարկային կազմակերպություններից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման ընտրովի լրատվությունը։

Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է անաչառ ու անկողմնակալ լինել, ներկայացնել երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները, հանրային շահը վեր դասել քաղաքական նախասիրություններից։

Պարբերաբար նկատում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը շրջանցում է կամ հնարավորինս մեղմ է ներկայացնում բողոքի ցույցերը՝ փորձելով քողարկել իշխանությունների նկատմամբ դժգոհությունները։

«Մեդիա պաշտպան»

Նույն շարքից