Հասարակություն 

Թուրքիայում զրահամեքենա է վթարվել․ կան վիրավորներ

analitik.am

 

Թուրքիայի հարավային, սահմանմերձ Քիլիս նահանգում թուրքական զրահամեքենա է շրջվել, ինչի հետևանքով 16 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 5 զինծառայող։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրք-սիրիական սահմանագծին ծառայություն իրականացնող զինծառայողները ձերբակալել են մի խումբ սիրիացի փախստականների, որոնց պետք է տեղափոխեին Դեմիրշըք սահմանային անցակետ։

Սակայն ճանապարհին զրահամեքենան կողաշրջվել է։ Վիրավորները հոսպիտալացվել են։

 

Նույն շարքից