Իրավական Տեսանյութեր 

Էդգար Շաթիրյանն ասաց, թե երբ կլինի ՍԴ դատավորի մասով վերջնարդյունքը

analitik.am

 

Առնվազն ՍԴ նախագահի մասով այսօր վերջանարդյունք կլինի, թե ինչպիսին կլինի, ենթադրություններ չեմ ուզում անել: Այս մասին ՍԴ-ի մոտ հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Նշենք, որ ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է:

Չկա արդյո՞ք այլ թեկնածու, ինչու է միայն Խունդկարյանի թեկնածությունը: Շաթիրյանը պատասխանեց, որ ինքն ի սկզբանե որոշել էր ոչ ինքնաառաջադրվել, ոչ էլ որևէ մեկի թեկնածությունն առաջադրել: Դա եղել է իր ներքին համոզմունքը, այդպես է նպատակահարմար գտել:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, Շաթիրյանը հաստատեց, որ վերջինս որոշել է չմասնակցել ՍԴ նախագահի քվեարկությանը:

Օրակարգում է նաև ՍԴ նախագահի փոխնախագահի ընտրության հարցը: Շաթիրյանը չպատասխանեց հարցին՝ թեկնածություն առաջադրելու է, թե՝ ոչ:

 

Նույն շարքից