Քաղաքականություն 

Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որեւէ խոսքը արժեք չունի. Քաղաքագետ

 

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում։ Միաժամանակ, վերջին շրջանի ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս, որ պատերազմը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Պատճառը պարզ է․ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որեւէ խոսքը արժեք չունի, Նիկոլի հետ անհնար է որեւէ հարցում պայմանավորվել, ու հետեւաբար նրանց պետք է Հայաստանի այնպիսի ղեկավարություն, ում հետ կարելի է բանակցել։

Մի կողմից Հայաստանն է պահանջում Նիկոլի հրաժարականը, մյուս կողմից Ադրբեջանն է ուզում պարտադրել այդ հրաժարականը։ Նիկոլի ընտրությունն է․ ենթարկվի Հայաստանին եւ գնա խաղաղ, թե ընտրի Ադրբեջանի պատրադրանքը եւ գնա պատերազմի ու զոհերի միջոցով»։

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից