Տեսանյութեր Քաղաքականություն 

Շուտով կառավարությունը հրաժարական է տալու, տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Արսեն Բաբայան

analitik.am

 

 

Հանրահավաքի ժամանակ դուք կտեղեկանաք բոլոր գործողությունների մասին, դրանք բերելու են վերջնական արդյունքի՝ կառավարությունը հրաժարական է տալու, ձևավորվելու է նոր կառավարություն, որն անցկացնելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին դատարանի մոտ հայտարարել է Արսեն Բաբայանը:

Խոսելով այն մասին, թե ինչ ժամկետներում դա կլինի, Բաբայանն ասել է, որ իշխանությունը գնում է իրեն քանդելու ճանապարհով, ուստի իր ասած փոփոխությունները տեղի են ունենալու շատ շուտով:

Բաբայանը խոսեց նաև իշխանության ենթադրյալ քայլերի մասին՝ հայտարարելով, որ սպասում են ցանկացած աննորմալ գործողության. «Այս իշխանությունը Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր է, քան՝ կորոնավիրուսը»:

 

 

Նույն շարքից