Իրավական Տեսանյութեր 

Ինչ է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստում. Մանրամասնում է փաստաբանը

 

Այս պահին դեռևս որոշում չի կայացվել, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի մասին որոշում կայացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Սարգսյանը նշեց, որ որոշումը կհրապարակվի 13:30-ին:

ԲՀԿ առաջնորդի պաշտպանի խոսքերով, երբ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ գործը պետք է հետ ուղարկի առաջին ատյան, բողոքները ներկայացնելուց հետո հավաստի տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջնորդությամբ որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվեն, մերժվելն էլ պետք է այնպես լիներ, որպեսզի ժամկետները համապատասխանեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի հերթապահությանը:

Որոշված է եղել գործը մուտքագրել հենց այնպիսի օր, որպեսզի մակագրվի Մնացական Մարտիրոսյանին:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից