Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք. Հրայր Թովմասյան

 

Երբ խորհրդարանն ընտրում է ՍԴ դատավոր, դա այլ պրոցես է, իսկ երբ որոշումը կայացվում է ՍԴ-ում ու դրսից ուղղորդում է լինում, դա մեկ այլ պրոցես է: Միգուցե ինձ ընտրելը եղել է քաղաքական որոշում, ես չեմ կարող հաստատել կամ ժխտել: Բոլոր նրանք, ովքեր ընտրվել են, կայացվել է քաղաքական որոշում, դրա մասին որևէ մեկը չի թաքցրել:

Այսօրվա քաղաքական մեծամասնությունն էլ է հայտարարել, որ քաղաքական որոշում է: Դա բնական է, նորմալ է: Բայց երբ հարցը փոխանցված է ՍԴ ու քաղաքական ուժերը փորձում են ազդել, որոշել ՍԴ-ի փոխարեն, արդեն խնդիր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով դիտարկումներին, թե ժամանակին իր ընտրությունը, որպես ՍԴ դատավոր քաղաքական որոշում է եղել:

Թովմասյանի խոսքերով, ՍԴ նախագահի պաշտոնից իր չհրաժարվելը, պայքարը շարունակելը քաղաքական որոշման արդյունք չէ. «Որևէ մեկն իմ՝ ՍԴ նախագահ ընտրվելը չի վիճարկել, կասկածի տակ չի դրել, չկա այլ ակտ, և ես շարունակում եմ որպես ՍԴ նախագահ:

Սահմանադրությունը, օրենքները չեն նախատեսում ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու, իմփիչմենթի որևէ ընթացակարգ: Բայց Սահմանադրական դատարանի նախագահը ՍԴ-ի դիրեկտորը չէ, մեկն է բոլորից, չի կարող որոշել, որ ինքն է ու վերջ: Նա պետք է մարդկային հարաբերություններ ունենա մյուսների հետ, ապահովի բնականոն գործունեությունը: Ինքը չի ղեկավարում, ապահովում է բնականոն գործունեությունը: Ունի ներկայացուցչական ազդեցություն»:

Թովմասյանը նշեց, որ ՍԴ նախագահն ամառանոցում մնալու իրավունք ունի, սակայն ինքը երբեք չի օգտվել դրանից, չի ունեցել թիկնազոր, ծառայողական մեքենայից օգտվել է 8 ամիս առաջ. «Այդ ամենն իմ դեպքում չի եղել, որ ասեմ դրանից եմ կառչած եղել: Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից