Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Երվանդ Խունդկարյանն իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել. Հրայր Թովմասյան

analitik.am

 

Սահմանադրական դատարանի կողմի ինքուրույն, առանց արտաքին որևէ ներգործության ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է, քան ի սկզբանե նոր կազմով նման էլեմենտների առկայությունը, որը շատ վատ, բացասական հետևանքներ կարող է ունենալ, եթե անգամ ընտրվում է լավագույնը, որին անգամ ես կցանկանամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրայր Թովմասյանը:

Թովմասյանը նշեց, որ Երվանդ Խունդկարյանն իր նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել. «Բայց դա զրո նշանակություն ունի: Եթե իմ ամենանախընտրելին էլ լինի, բայց դրսից ուղղորդում լինի, միևնույնն է իմ վարքագիծը սա է լինելու»:

Հիշեցնենք, որ Խունդկարյանը միակ թեկնածուն է, իսկ Թովմասյանը նիստին չի մասնակցում, քանի որ ուղղորդում է տեսնում ընտրության հարցում:

Իսկ եթե սցենարի փոփոխություն լինի, Թովմասյանը դեռ չգիտի, թե ինչպես կվարվի:

Նույն շարքից