Քաղաքականություն 

Այս պահից սկսած իրենցքայլականներն արդեն տեղակացված են գաղտնի բանակցությունների ու դրանց օրակարգի մասին և պատասխանատվություն են կրում հետագա զարգացումների համար. Քաղաքագետ

 

Եթե Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններ են ընթացել (իսկ ես դրանում վստահ եմ ու գիտեի դրանց մասին մինչև այդ հրապարակումն), ապա պետք է որոշ հստակություն մտցնել Իրենց Քայլի պատգավորների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Այս պահից սկսած իրենցքայլականներն արդեն տեղակացված են գաղտնի բանակցությունների ու դրանց օրակարգի մասին և պետք է հասկանան, որ այս պահից սկսած իրենք, որպես քաղաքական թիմ և Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրողներ, ևս պատասխանատվություն են կրում հետագա զարգացումների համար՝ ինչպես այդ բանակցությունների օրակարգի իրականացման, այնպես էլ դրանից հրաժարվելու հետևանքով առաջացած զարգացումների համար (հրաժարվելը ու դրա հետևանքները նույնպես այդ բանակցությունների արդյունքներն են):

Իրենց Քայլի յուրաքանչյուր պատգամավոր կրում է այս իրավիճակի քաղաքական ու անհատական պատասխանատվությունը»,- գրել է նա:

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից