Կորոնավիրուս Հասարակություն 

Իմքայլական պատգամավորը զգուշացնում է կորոնավիրուսի ամառվա սարսափի կրկնության մասին

analitik.am

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր էջում գրում է.

«Երեխաները վարակվում են, վարակում են, հիվանդանում են:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 2311 երեխայի մոտ, որոնցից 534-ը բուժօգնությունը ստացել է հիվանդանոցային պայմաններում:

Երեկ վարակակիրների թիվն ավելացել է մոտ 400-ով, եթե զգոնությունը կորցնենք, ամառվա սարսափը նորից կկրկնվի»:

 

Նույն շարքից