Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Զորքն ո՞ւր ա, զորքը մի տողով այս սենց շարվեց. Դատարանի մոտ բախման պատճառը հայտնի է

analitik.am

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը: Քիչ առաջ դատարանի մոտ բախում տեղի ունեցավ: Կան բերման ենթարկվածներ:

«Զորքն ուր ա, զորքը մի տողով այս սենց շարվեց»,-բախումից հետո հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը:

Երևան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանը լրագրողներին հայտնեց, որ հավաքի մասնակիցների շարքերում դիմակ չկրող անձինք են եղել: Ոստիկանները մոտեցել են վերջիններիս, նրանք չեն ենթարկվել օրինական պահանջներին, ինչի ադյունքում էլ ոստիկանները դիմել են հարկադրանքի մեթոդի:

Ղազարյանը չբացառեց, որ բերման ենթարկվածները հնարավոր է հավաքի մասնակից չեն, քանի որ հավաքի փաստացի կազմակերպիչները հայտարարել են, որ չեն ճանաչում նրանց:

Ձերբակալվել է երկու անձ:

 

Նույն շարքից