Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին

analitik.am

 

Թուրքիան սկսել է օգտագործել Սև ծովում վերջերս հայտնաբերված գազի հանքը՝ բնական գազ մատակարարողների վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Սև ծովում գազի արդյունահանումն ավելի էժան կլինի քան հումքի ներկրումն արտասահմանից:

Ստացվում է, որ կապույտ վառելիքի գլխավոր մատակարարները պետք է Թուրքիային զեղչեր առաջարկեն: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին:

Հունիսի վերջին Թուրքիան ցուցադրաբար կանգնեցրեց ռուսական երկու գազատար՝ «Թուրքականը» և «Երկնագույն հոսքը»՝ փաստացի մեկ ամսով հրաժարվելով Ռուսաստանի մատակարարումից:

Այժմ Անկարան Մոսկվայից լուրջ զիջումներ է ակնկալում՝ 130-150 դոլար՝ 100 խորանարդ մետրի համար:

Ներկայում «Գազպորմը» նույն ծավալի համար պահանջում էր 228 դոլար:

 

Նույն շարքից