Քաղաքականություն 

Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից. Իմքայլական նախկին պատգամավոր

Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասարակությունը` ակտիվ, գիտակից, մտածող, վերլուծող, հետևաբար նաև` ամենաշատը այս կամ այն որոշման հետ չհամաձայնվող, այս կամ այն քայլը քննադատող ու իր տարբերվող տեսակետները պահանջատիրոջ իրավունքով արտահայտող հատվածը: Այս մասին իր էջում գրում իմքայլական նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը:

«Անտեսել այս մարդկանց, սրերով ընդունել քննադատությունը, ավելին` քամահրական ու վիրավորական վերաբերմունք ցույց տալ, նշանակում է կրակել սեփական ոտքին և վտանգել ոչ միայն ներկա իշխանության ամրությունը, այլև երկրի ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն առհասարակ:

Ուստի կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից և օր առաջ սկսել ջանքեր գործադրել խարխլված կամուրջները վերականգնելու, իշխանություն-քաղ. հասարակություն առողջ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Ցավոք կասկած չունեմ, որ կառավարող կուսակցությունը միայնակ ունակ չէ դիմագրավելու ներքին ու արտաքին ահագնացող սպառնալիքներին, ուստի իր բնական դաշնակցին վանելն ու ամբարտավան մենակության մեջ խարխափելը համարում եմ կատարյալ անհեռատես ու կործանարար վարքագիծ»,-գրել է նախկիրն պատգամավորը:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից