Քաղաքականություն 

Ես այդպիսի իրավաբան չեմ ճանաչում. Հրայր Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունները կայանալու են ոչ ուշ քան 30, ոչ շուտ քան 10 օրվա ընթացքում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Ինչ վերաբերում է փոխնախագահին, ապա այդ մասով երկուշաբթի ժամը 11:00-ին կմեկնարկի համապատասխան նիստը:

Թովմասյանին հարց ուղղեցին նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին, ով ասել էր, թե լավ կլիներ, եթե Հրայր Թովմասյանն ընդհանրապես հեռանար, քանի որ նրա կերպարը ձանձրացրել է մարդկանց: Թովմասյանը նշեց, որ ինքը քաղաքական գործիչների խոսքերը չի մեկնաբանում, իսկ այդպիսի իրավաբան չի ճանաչում:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից