Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինան ձգտում է դառնալ Եվրամիության լիարժեք անդամ

Ուկրաինան ձգտում է Եվրամիությունից ստանալ անդամակցության հստակ հեռանկար՝ գրում է Euromedia24-ը: Ուկրաինացիների համար կարևոր է, որ ԵՄ-ն ճանաչի և աջակցի իրենց ձգտումներին: Այս մասին հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանն ու բարեփոխումներին աջակցելու հարցում: Ասոցացման համաձայնագրի ստորագրումից ի վեր ԵՄ-ն դարձել է Ուկրաինայի հիմնական առևտրային գործընկերը, որին արդեն բաժին է ընկնում մեր արտաքին առևտրի ավելի քան 40%-ը: 2017 թվականից առանց վիզայի ռեժիմն օգնել է ուկրաինացիներին կատարել 50 միլիոն ուղևորություն Եվրոպայում: Սակայն Ուկրաինան ցանկանում է լիարժեք ինտեգրվել ԵՄ-ին: Մենք եվրոպական երկիր ենք և միասին աշխատելով շատ բան կարող ենք Եվրոպային տալ: Եվրոպական մայրցամաքում շատ բան կախված է Ուկրաինայի իրավիճակից, ուստի տրամաբանական կլինի, եթե Ուկրաինան դառնա Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին բերել է Սլովակիայի օրինակը, որը ժամանակին հաջողությամբ հաղթահարեց եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին առկա մարտահրավերները՝ ունենալով հզոր խթան՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության հստակ ձևակերպված հեռանկար:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից