Կորոնավիրուս Հասարակություն 

Հրապարակում տեղադրված դագաղը ոստիկանները տարան՝ պարզելու համար պայթուցիկ կա՞ մեջը, թե ոչ

Այսօր երեկոյան Երևանում տեղի ունեցավ մոմավառություն կորոնավիրուսի զոհերի հիշատակին: Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակում տեղադրել էին դագաղ, որի վրա գրված է 1240/կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների թիվը/, «Նիկոլ, մարդասպան» գրությամբ պաստառ, մեծ շիշ՝ վրան գրված «տնական օղի» և պինցետ: Ակցիայի մասնակիցները մոմ են վառել փոքր խաչքարի մոտ՝ ի հիշատակ այս ամիսներին կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների:

«Դագաղը մահվան խորհրդանիշ է։ Իսկ այս իշխանությունները մեր քաղաքացիների մահերին նայում են մատների արանքով․ իրենց համար հերթական քաղաքական ակցիան է։ Ամեն դագաղ մեկ մարդու կյանք է, ես սա չեմ բերել որևէ մեկի մահը ցանկանալու համար։ Ես իրենցից տարբերվում եմ իմ մարդկային որակներով․ մենք իրենց նման չենք, որ տանենք դագաղը կենդանի մարդկանց տների մոտ դնենք։Սա ընդամենը խորհրդանիշ է»,- ասաց ակցիայի մասնակից քաղաքացին։

Նշենք, որ տարածքը հսկող ոստիկանները ակցիայի կազմակերպիչներին և դագաղը տեղափոխեցին ոստիկանության բաժին՝ զննության ենթարկելու նպատակով, պարզելու ՝ արդյո՞ք պայթուցիկ չկա տեղադրված դագաղում։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից