Իրավական 

«Կա՛մ ես կընտրվեմ ՍԴ վարչապետ, կա՛մ ՍԴ-ն վարչապետ չի ունենա». Մելիքյանը՝ ՍԴ ճգնաժամի լուծման մասին

analitik.am

Հրապարակեմ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման իմ հեղինակային ծրագիրը.

Քայլ 1։ Վաղը ԱԺ նիստ եք անում ու 4 ժամում փոփոխություն եք մտցնում Սահմանադրության մեջ՝ «ՍԴ նախագահ» բառերը բոլոր տեղերում փոխարինելով «ՍԴ վարչապետ» բառերով։

Քայլ 2: ՍԴ վարչապետի՝ «ժողովրդի թեկնածուն» գնում է մոտակա հրապարակ ու վճռականորեն հայտարարում. «կա՛մ ես կընտրվեմ ՍԴ վարչապետ, կա՛մ ՍԴ-ն վարչապետ չի ունենա»։

Քայլ 3: «Ժողովրդի թեկնածուն» ընտրվում է ՍԴ վարչապետ։

Քայլ 4: Ազգային ժողովն ընդունում է աշխատակարգային որոշում՝ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծված լինելու մասին։

Վերջ։

ՀԳ. ՍԴ լեգիտիմ դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից