Հայաստան Քաղաքականություն 

ԱՀ նախագահը Սամվել Գրիգորյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ երկրի ղեկավարը Սամվել Գրիգորյանին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալը՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա աշխատանքում:

Իր հերթին` Սամվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին պետական բարձր պարգև շնորհելու համար և վստահեցրել, որ հետագայում ևս շարունակելու է իր ավանդը բերել արդարադատության ոլորտի զարգացման գործում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից