Ռազմական Քաղաքականություն 

ՌԴ Գլխավոր շտաբը պատասխանել է «Կովկաս-2020» զորավարժությունների հետ կապված անհանգստություններին

ՌԴ Գլխավոր շտաբը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ռուսաստանի սահմաններից 20 կմ հեռավորության վրա իրականացրած ռազմական գործունեության համար, գրում է Interfax-ը: ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական գործունեությունը Ռուսաստանի սահմաններից 20-30 կմ հեռավորության վրա՝ հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության աճը տեղի է ունենում ոչ թե Ատլանտյան օվկիանոսում կամ Կարիբյան ծովում, այլ Ռուսաստանի սահմաններից 20-30 կմ հեռավորության վրա և ՆԱՏՕ-ի կողմից շահարկվող Ռուսաստանի ագրեսիվության աճի մասին թեզը կեղծ է»,- ասել է Գերասիմովը «Կովկաս-2020» զորավարժությունների ավարտից հետո արտասահմանյան ռազմական կցորդների հետ տեղի ունեցած ճեպազրույցում:

Գերասիմովը հայտարարել է, որ «Կովկաս-2020» ռուսական ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն ուղղված չէ այլ պետությունների դեմ:

Նա նշել է, որ զորավարժությունները համահունչ են ռուսական ռազմական դոկտրինին, որն ունի պաշտպանողական բնույթ, զորավարժանքներն էլ տեղափոխել են Ռուսաստանի խորքը, որպեսզի դրանք լարվածություն չառաջացնեն Եվրոպայում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից