Հասարակություն 

Գագիկ Ծառուկյանի աջակիցները հեռացան ԱԱԾ-ի մոտից, հետագա անելիքների մասին կհայտարարվի վաղը

Գագիկ Ծառուկյանն արդեն ԱԱԾ-ում, քիչ առաջ դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել նրան:

Լրագրողների հետ զրույցում Իվետա Տոնոյանը, կրկնելով Ծառուկյանի խոսքերը, ասաց, որ սա միանշանակ քաղաքական հետապնդում է. «Մենք առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տված քաղաքական հանձնարարությունը և կալանավորելու որոշում է կայացնելու: Պարոն Ծառուկյանը թիմակիցներին հորդորեց չընկճվել, խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնց մասին բարձրաձայնել է ինքը: Նա ասաց, որ քաղաքական պատվեր կատարողները պատասխան են տալու Աստծո ու ժողովրդի առաջ: Մենք մեր հետագա անելիքների մասին վաղը կհայտնենք: Իսկ այսօր մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին: Բոլորն այսօր կգնան տուն: Վաղն արդեն հայտարարություն կանենք, կհայտնենք մեր անելիքների մասին»:

Տոնոյանը նշեց, որ Ծառուկյանը ընկճած չէր, սա քաղաքական պավեր է, պարոն Ծառուկյանիոգին ամուր է. «Այս գործընթացում մեր ամբողջ թիմը պարոն Ծառուկյանի կողքին է, նրա կողքին մնալու է ողջ ընթացքում»:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև հայտարարեց, որ կառավարության հեռացման անհրաժեշտության գործընթացն այլևս անկասելի է, ցայտնոտային որոշումներ չեն կայացնելու, ունեն իրենց ճանապարհային քարտեզն ու անկախ Ծառուկյանի կալանավորված լինելու հանգամանքից, հստակ կատարելու են իրենց քայլերը, Ծառուկյանից հստակ հանձնարարականները ստացվել են:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից