Քաղաքականություն 

Նիկոլին 7 տարվա ազատազրկման դատապարտած դատավորը Ծառուկյանին 2 ամսով ուղարկեց բանտ

 

Նիկոլին 7 տարվա ազատազրկման դատապարտած դատավորը Ծառուկյանին 2 ամսով ուղարկեց բանտ

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին... Սպասելի էր...

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պատճառները տարբեր են. արտաքին քաղաքական գործոնից սկցած վերջացրած անձնական վրեժխնդրությունով և մանիակալ վախերով....

Հետաքրքիրն այս ֆարս-դատավարությունում այն էր, որ վճիռը կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանն այն նույն դատավորն էր, ով 2010 թ-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի համար դատապարտեց 7 տարվա ազատազրկման...

Այսպիսի էժանագին մեթոդով Նիկոլն անձնական վրեժխնդրությունից ելնելով հաշվեհարդար է տեսնում և՛ Գագիկ Ծառուկյանից, ով, ըստ օդում կախված լուրերի ժամանակին իրեն ծեծել է, և՛ Մնացական Մարտիրոսյանից, ով իրեն 7 տարով բանտ էր ուղարկել... Այսինք, Նիկոլն իր թշնամու ձեռքերով հաշվեհարդար է տեսնում իր մյուս թշնամուց...

Համոզված եմ, իշխանափոխությունից հետո այդ նույն դատավոր Մնացական Մարտիրոսյանն ու իր նման ևս մի քանիսն են Նիկոլի և նրա քայլիստների կողմից գործած բազմաթիվ հանցագործությունները քննելու և դաժան դատավճիռներ կայացնելու...

Հ.Գ. Այս դատավարության ֆարսը նրանում է, որ ըստ Նիկոլի ՀՀԿ-ականների կողմից 10 տարի ղեկավարված Հայաստանում ընտրակաշառք են բաժանել միայն ԲՀԿ-անները...

Կարող է Նիկոլին ու Աննա Հակոբյանին հիշեցնենք, թե ամեն ընտրություններից առաջ իրենց ընտանիքին պատկանող ԶԼՄ-ներն ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ինչ հոդվածներ էին հրապարակում և ու՛մ էին հիմնականում մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից