Կորոնավիրուս Հասարակություն 

Որ հիվանդություններն են սրվում կորոնավիրուսից բուժվելուց հետո

analitik.am

 

Կորոնավիրուսից բուժվելուց հետո որոշ մարդկանց մոտ սրանում են սիրտ-անոթային հիվանդությունները և շաքարային դիաբետը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Նրա խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսն ազդում է արյան անոթների վրա․ «Հիմա նոր հետազոտություն է ընթանում, որի համաձայն՝ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո ավելանում են և՛ սրտանոթային, և՛ շաքարային դիաբետի բարդությունները»,-ասել է Վույնովիչը:

Ավելի վաղ Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի սրտաբանության ամբիոնի վարիչ Սվետլանա Վիլեվալդեն ասել էր, որ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունից հանկարծակի մահվան դեպքերն աճել են: Այս իրավիճակը բացատրվում է նրանով, որ մարդիկ վախենում են այցելել հիվանդանոց՝ կորոնավիրուսով վարակվելու ռիսկի պատճառով:

 

Նույն շարքից