Հասարակություն 

Պիտի դադարենք զարմանալ այն հանգամանքի վրա, որ մինչև ՎԱՐԴԱՊԵՏի խաչը կալանքի պտիով տալը նոր հրամանատար ունի և նրան Աննա են կոչում. Իրավաբան

analitik.am

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու փաստը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ պիտի դադարենք զարմանալ այն հանգամանքի վրա,

որ Վարդազարյան Ռուբենը Պողոսյան Մարինաին հրավիրում է դատաիրավական համակարգի բարեփոխման հայեցակարգ քննարկելու,

որ դատական համակարգում բարեփոխումներ են արվելու աննադանիբեկյանակերպ ու մնացականմարտիրոսյանանման երևույթներին ավելի բարձր պաշտոններ շնորհելու համար,

որ Վճռաբեկ դատարանում երկարամյա պաշտոնավարած Երվանդ Խունդկարյանը առհասարակ նախկին չէ, ու որ աշխարհ է եկել Սահմանադրական դատարանի դարավոր ճգնաժամը հանգուցալուծելու առաքելությամբ,

որ մեր դատական համակարգը արժանի չէ Ալվինա Գյուլումյանին, որովհետև հեղափոխականների սիրտը վահեգրիգորյանների համար է բաբախում,

որ մինչև ՎԱՐԴԱՊԵՏի խաչը կալանքի պտիով տալը նոր հրամանատար ունի և նրան Աննա են կոչում,

որ հին թալանչիների սպասարկու գլխավոր դատախազից մինչև նոր Հայաստանում հների գույքը ապօրինի ճանաչելու պատրաստակամ գլխավոր դատախազ, ընդամենը մի ծափ է

որ իշխանիկները երկիրը կործնելու փոքր քայլերի արվեստը այլևս չեն ուսանում, որովհետև դրանք վախուց վերածվել են թռիչքի ու որ հեղափոխական մինչևների ու հետոների արանքում ընկածը ընդամենը փառասիրությունն ու ժողովրդի հույսի ու հավատի վաշխառությունն է, որի միակ մեղավորն ու պատասխանատուն այսօր ծանրաբեռնում է վարչապետի աթոռը։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյան

Նույն շարքից