Իրավական 

Բերման ենթարկված 22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները Հայ-ռուսական համալսարանի բակից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և ատրճանակ՝ փամփշտատուփում առկա փամփուշտներով:

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից