Հասարակություն 

«Սուպեր-տարածողներ»․ Գիտնականները՝ COVID-19-ի տարածման «հիմնական մեղավորների» մասին

analitik.am

 

Կորոնավիրուսով վարակման բարձր ցուցանիշի հիմնական պատճառը կարող է լինել այսպես կոչված վարակի «սուպեր-տարածողներ»-ի գոյությունը։ Այս մասին հայտնում է «Royal Society Open Science» ամսագիրը:

Հետազոտությունն անցկացրել են Լեհաստանի գիտությունների ակադեմիայի և Վարշավայի համալսարանի գիտնականները: Նրանք վերլուծել են նույն անձի հետ շփվելուց հետո վարակված մարդկանց թիվը և պարզել, որ վիրուսի վերարտադրության ինդեքսը 2-ից 4-ի սահմաններում է:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Gazeta.ru-ն, Չինաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում COVID-19-ի դեպքերի թվի ուժեղ աճի ժամանակահատվածում այս հարաբերակցությունը կարող էր հասնել 11,4-ի:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս իրավիճակը պայմանավորված է եղել «սուպեր-տարածողների» գոյությամբ՝ վարակված մարդկանցով, ովքեր մեծ հավանականությամբ վիրուսը փոխանցում են ուրիշներին:

Ըստ ուսումնասիրության, երբ հայտնվում է «սուպեր-տարածողների» նույնիսկ 1 տոկոսը, դեպքերի թիվը կտրուկ աճում է:

 

Նույն շարքից