Միջազգային Քաղաքականություն 

Բորելը հորդորել է Զելենսկիին ԵՄ-ն որպես բանկոմատ չընկալել

analitik.am

 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը, Ուկրաինա կատարած այցից հետո նշել է, որ ԵՄ-ն մտադիր չէ բարեգործությամբ զբաղվել Կիևի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես ես ասացի նախագահին (Վլադիմիր Զելենսկիին), Եվրամիությունը բարեգործական կազմակերպություն կամ բանկոմատ չէ»,-ասել է նա:

Բորելը նշել է, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի բարեփոխումներում, քանի որ այս պահին Զելենսկիի ծրագրերի իրականացման տեմպը զգալիորեն դանդաղել է:

Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինային օգնությունը շարունակում է մնալ Եվրամիության օրակարգում՝ շեշտելով, որ Կիևն ինքը պետք է փոփոխություններ կատարի երկրի ներսում:

 

 

Նույն շարքից