Կորոնավիրուս Հասարակություն 

Հռոմի Պապն ասել է, թե ինչ է տվել պանդեմիան մարդկությանը

analitik.am

 

Համաշխարհային ճգնաժամը կորոնավիրուսի համաճարակի շուրջ փոխում է այն մարդկանց կյանքի ուղին, ովքեր «դրանից դուրս գալուց հետո առաջվանը չեն լինի»։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Այս ճգնաժամը փոխում է մեր կյանքի ուղին՝ կասկածի տակ դնելով մեր տնտեսական, բժշկական և սոցիալական համակարգերը և բացահայտում է մարդկության փխրուն լինելը»,-ասել է Պապը:

Նրա խոսքերով, համաճարակը կամ հնարավորություն կտա փոխակերպման և վերանայելու ապրելաոճը, «ինչը մեծացնում է հարուստների և աղքատների միջև եղած բաժանումը՝ ռեսուրսների անհավասար բաշխման հիման վրա», կամ կարող է դառնալ «ավելի մեծ անհատականության և էլիտարության» հետադարձման պատճառ:

«Մենք կանգնած ենք երկու հնարավոր ճանապարհների ընտրության առջև. Առաջին ճանապարհը տանում է դեպի բազմակողմանիության ամրապնդում` որպես համաշխարհային ընդհանուր պատասխանատվության նոր զգացողության արտահայտում:

Մեկ այլ ճանապարհ կարևորելու է ինքնաբավությունը, ազգայնականությունը, անհատականությունը և մեկուսացումը՝ բացառելով աղքատներին, անապահով պայմաններում ապրողներին:

Այս ուղին, անշուշտ, կվնասի ողջ հասարակությանը»,-ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

 

Նույն շարքից