Միջազգային Քաղաքականություն 

Իսկ Պուտինը գիտի՞․ Բուլղարացիները ծաղրել են Բորիսովի խոսքերը Ռուսաստանի նախագահի մասին

analitik.am

 

Բուլղարական «Դնեվնիկ» թերթի ընթերցողներին զվարճացրել է վարչապետ Բոյկո Բորիսովի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար «նախազգուշացման» մասին հայտարարությունը:

«Մի քանի տարի առաջ ես նախազգուշացրեցի նախագահ Պուտինին, այն ժամանակվա վարչապետ Մեդվեդևի միջոցով, որ թույլ չեմ տա նման բաներ տեղի ունենա Բուլղարիայի տարածքում:

Այդ հարցում Պետական ​​ազգային անվտանգության գործակալությունը և դատախազությունը խիստ են և յուրաքանչյուրի համար, ով կփորձի լրտեսությամբ զբաղվել, մենք կկիրառենք համապատասխան միջոցներ, որոնք հստակ շարադրված են միջազգային իրավունքում»,-ասել է Բոյկոն:

Այսպես է մեկնաբանել Բուլղարիայի կառավարության ղեկավարը Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության երկու աշխատակիցների արտաքսումը, որոնց բուլղարական իշխանությունները կասկածում են լրտեսության մեջ:

 

Նույն շարքից