Քաղաքականություն 

Դոդի Պետո, պառվաբոզ... Ինչպես էր ժամանակին Նիկոլ Փաշինյանն արտահայտվում Պետրոս Ղազարյանի մասին

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ։

Այս հայտարարությունից հետո սոցկայքի օգտատերերը և մի շարք լրատվամիջոցներ սկսել են հիշեցնել, թե ինչպես էր արտահայտվում Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի մասին տարիներ առաջ, երբ դեռ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն էր, իսկ Ղազարյանն աշխատում էր Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն»-ում: Խոսքը մասնավորապես վերաբերում է 2010 թվականին լույս տեսած հոդվածին:

«Հ.Գ. Նախօրեին ՄԻՄՖ նախագահ Սուեր Բելասսենի հետ հարցազրույցի ժամանակ Դոդի Պետոն նրան տեղյակ պահեց, թե Հայաստանում «ընդդիմությունը» եվրոպացիներին անվանում է «եվրոյոնջա»: Դոդի Պետոն մոռացավ եթերից բողոքել, որ այդ նույն «ընդդիմությունը» իրեն, այսինքն` Դոդի Պետոյին Դոդի Պետո է անվանում: Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ...»,-ասված է հոդվածում:

 

 

 

Նույն շարքից