Քաղաքականություն 

Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցության հայտարարությունը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ

Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում շարունակվող քաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների կողմից ընդդիմության նկատմամբ միտումնավոր հարձակումների կապակցությամբ: Այս մասին հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան »-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ սեպտեմբերի 25-ին, կալանավորվել է: Քաղաքական նպատակներով իրականացվող այս հետապնդումը վկայում է օրենքի իշխանության մտահոգիչ հետընթացի, խոսքի և արտահայտվելու իրավունքի, Հայաստանում ընդդիմության գործունեության ազատ իրակացմանն ուղղված խախտումների մասին: Այս գործողությունները վտանգի տակ են դնում Հայաստանում ժողովրդավարության ընթացքը և զրոյացնում վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս իշխանությունների կողմից քաղաքական նպատակներով ենթարկվել է անարդար վերաբերմունքի:

Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նրա ղեկավարին և իշխանությունների կողմից թիրախավորվող մեր մյուս գործընկերներին: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Հայաստանում ծավալվող իրադարձություններին»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից