Կորոնավիրուս Հասարակություն 

Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվար վարակվել է կորոնավիրուսով

 

Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվարի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։

«Այն դասարանները, որտեղ իրենք դասավանդել են, անցել են հեռավար ուսուցման։ Բնականոն դասապրոցեսը դպրոցում շարունակվում է, 40 բացակա է եղել 500 հոգուց »,-ասաց նա։

Օֆելյա Կամավոսյանի խոսքով ՝ Հայաստանի տարբեր մարզերում էլի կան կորոնավիրուսով վարակման դեպքեր դպրոցներում, օրինակ` Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիմնական դպրոցում  ևս գրանցվել են դեպքեր։

Վարակման այս դեպքերը,նրա խոսքով, դպրոցները ժամանակավորապես փակելու հիմք չեն հանդիսանա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից