Հասարակություն 

Մենք դեռ ժամանակ ունենալու ենք քննարկելու երկիրը կառավարչական ու բարոյահոգեբանական խոզանոցի վերածած Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարցը. Միհրան Հակոբյան

analitik.am

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է

«Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել: Առնվազն մեկ ամիս Ադրբեջանը բացահայտ խոսել է պատերազմի մասին, ցույց է տվել իր ագրեսիվ նպատակները, ոչինչ չի թաքցրել: Հիմա մենք պատերազմի մեջ ենք ու պիտի գործենք պատերազմական կանոններով, այն է` պետք է բոլորը` թիկունքում համակարգչի դիմաց լուրեր կարդացողից մինչև սահմանապահ զինվոր ու սպա, սինքրոնացված գործեն հանուն մեկ նպատակի` հաղթանակի:

Մենք դեռ ժամանակ ունենալու ենք հասկանալու, թե ինչպես, ինչի դիմաց ու ոնց Նիկոլ Փաշինյանի ռեժիմը թշնամուն հնարավորություն տվեց երկու տարի շարունակ ամրանալ առաջնագծում, քանդել հայկական դիվանագիտության հիմքերն ու հնարավորություն տալ Ադրբեջանին բացահայտ, առանց որևէ քողարկման, ամենավերջին գոռոզամտությամբ լայնածավալ պատերազմ սկսել:

Մենք դեռ ժամանակ ունենալու ենք քննարկելու երկիրը կառավարչական ու բարոյահոգեբանական խոզանոցի վերածած Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարցը: Հիմա պետք է ունենալ միայն ու միայն մեկ նպատակ` հաղթանակ: Հայրենիքը վեր է ամեն ինչից:

Պետք է համախմբվել բանակի շուրջ, վստահել միայն ու միայն ճշտված տեղեկատվությանը, պատրաստվել առաջին իսկ զանգի դեպքում զինկոմիսարիատ ներկայանալուն ու զերծ մնալ չճշտված տեղեկատվություն տարածելուց»:

Նույն շարքից