Քաղաքականություն 

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման կապակցությամբ չի դիմել ՀԱՊԿ-ին․Զայնետդինով

analitik.am

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման կապակցությամբ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարություն: Այս մասին  ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարություն Հայաստանից դիմումներ չեն ստացվել։ Մենք մշտապես հանդես ենք եկել և հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», - ասել է Զայնետդինովը ։

Նույն շարքից