Հասարակություն 

Սամվել Բաբայանը հայտնեց հայկական կողմում 10 զինծառայողի զոհվելու մասին

analitik.am

Զոհեր ունենք, սակայն հիմա կոնկրետ թիվ չեմ կարող հայտնել: Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը:

Բաբայանն ասաց, որ որևէ բան չեն թաքցնելու, ամբողջ ինֆրոմացիան տալու են՝ և կորուստների և վիրավորների մասին:

Բաբայանը նշեց, որ իր տեղեկություններով զինծառայողների շրջանում 10 զոհ կա. «Սա պատերազմ է, որի մասին չի հայտարարվել, կոչ եմ անում խուճապի չմատնվել, հաղթելու ենք: Տղամարդկանց կոչ եմ անում մի մարդու նման ներկայանալ զորամասեր, որոնց կցված են»:

Բաբայանը հայտնեց նաև որոշ շրջաններից տարհանումների մասին:

Մեր կողմից կա 4-5 դիրքի կորուստ, սակայն կա վերականգնելու հնարավորություն, բնակավայր չենք կորցրել. «Պատերազմը մենք չենք սկսել»:

Նույն շարքից