Հասարակություն 

Կոչ եմ անում զորահավաքային ռեսուրսներին մեկ մարդու պես մոտենալ գրանցման վայրեր. Սամվել Բաբայան

analitik.am

Հարգելի´ հայրենակիցներ,

Հակառակորդը չհայտարարված լայնամշտաբ պատերազմ է սկսել՝ թիրախավորելով խաղաղ քաղաքացիական բնակչությանը:

Որպես Արցախի անվտանգության պատասխանատուներից մեկը, որպես հաղթանակած բանակի նախկին հրամանատար, որպես մեկը, ով երեք տասնամյակ առաջ նույն հակառակորդին ծնկի է բերել՝ ստիպելով հրադադար մուրալ, կոչ եմ անում զորահավաքային ռեսուրսներին մեկ մարդու պես մոտենալ գրանցման վայրեր:

Այս պատերամը մենք չենք սկսել, մեզ այն պարտադրում են:

Վստա´հ եղեք, մենք հաղթող ենք դուրս գալու այս պատերազմից: Այլընտրանք չունենք:

Ի զե՜ն: Ի գո´րծ:

Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայան

Նույն շարքից