Քաղաքականություն 

Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն․ Եվրոպական Խորհրդի ղեկավար

analitik.am

Կողմերը պետք է անհապաղ դադարեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և վերադառնան բանակցային գործընթացին։ Այս մասին գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր Թվիթերյան էջում։

«Լեռնային Ղարաբաղի տարածքում կատարվող ռազմական գործողությունների մասին  տեղեկությունները  լուրջ անհանգստություններ են առառացնում։ Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի կանխվի հետագա լարվածությունը։ Անհապաղ պետք է վերադառնալ բանակցային գործընթացին՝ առանց նախապայմանների՝ սա առաջ շարժվելու միակ ճանապարհն է»,- գրել է Միշել Շառլը։

Նույն շարքից