Քաղաքականություն 

Ինչ վիճակ է Արարատի մարզի սահմանային դիրքերում. մարզպետի գրառումը

analitik.am

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ արարատցիներ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի ուղղությամբ, որոնք հետ են մղվում հայկական կողմից:

Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Հիմա, առավել քան երբևէ, կարևոր է բոլորիս միասնականությունն ու աչալրջությունը: Խնդրում և հորդորում եմ` հետևել միմիայն պաշտոնական լրահոսին` զերծ մնալով ապատեղեկատվության տարածումից:

Հավաստի տեղեկատվություն ստանալու համար օգտվեք հետևյալ պաշտոնական աղբյուրներից`

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
https://www.facebook.com/ArmeniaMOD - ՀՀ ՊՆ պաշտոնական էջ
https://mil.am/hy - ՀՀ ՊՆ պաշտոնական կայք
http://nkrmil.am/ ֊ Արցախի Հանրապետության ՊԲ պաշտոնական կայք
https://www.facebook.com/shushanstepanyan - ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնական էջ
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ Արցախի հերոսական ժողովուրդը: Փա՛ռք Հայոց բանակին:

Նույն շարքից