Հասարակություն 

Միհրան Պողոսյանը ցանկանում է վերադառնալ Հայաստան

analitik.am

ՀՀ արդարադատության գենարալ-մայոր Միհրան Պողոսյանը ուղերձ է հղել ՀՀ իշխանություններին.

«Այսօր վաղ առավոտից Ադրբեջանը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել էռազմական գործողություններ։

Ելնելով ստեղծված իրավիճակից,ՀՀ գործող իշխանություններին կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և դադարեցնել տարբեր դրդապատճառներով քրեական հետապնդումներն ու հետախուզումները` հնարավորություն տալով բոլորին վերդառնալ Հայաստան՝ միասնաբարլծվելու հայրենիքի պաշտպանությանը։

Տվե՛ք հնարավորություն միասնաբար դիմագրավել ադրբեջանական լայնածավալ ագրեսիային։

Հակառակորդը մեկն է, ուստի համազգային համախմբումն այլընտրանք չունի։

Նաև կոչ եմ անում իմթիմակիցներին և համախոհներին անհրաժեշտության դեպքում կանգնել մեր բանակի կողքին»։

 

Նույն շարքից