Քաղաքականություն 

Ուշադիր ուսումնասիրում ենք հանգամանքները, որոնք հանգեցրեցին հակամարտության սրացմանը.Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է անում վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին

analitik.am

Ուկրաինան կոչ է արել Երևանին և Բաքվին դադարեցնել բախումները և վերադառնալ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գործընթացին։ Այս մասին Թվիթերում հայտարարություն է տարածել Ուկրաինայի ԱԳՆ-ն․ «Ուկրաինայի ԱԳՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման կապակցությամբ։ Ուշադիր ուսումնասիրում ենք հանգամանքները, որոնք հանգեցրեցին հակամարտության սրացմանը։ Հորդորում ենք կողմերին վերադառնալ բանակցություններին՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»։ Ուկրաինայի ԱԳՆ-ն ցավակցել է զոհվածների հարազատներին։

Նույն շարքից