Հասարակություն 

Այս պահին հակառակորդը ինտենսիվ կրակ է վարում շփման գծի ամբողջ երկայնքով. Արցախի նախագահի խոսնակ

Այս պահին հակառակորդը ինտենսիվ կրակ է վարում շփման գծի ամբողջ երկայնքով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հերքելով տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակավայրեր է գրավել ու հաստատելով, որ պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը:

Պողոսյանը հիշեցրեց, որ Արցախում ռազմական դրություն ու զորահավաք է սկսվել:

Արցախի նախագահի խոսնակը վստահեցրեց, որ այս իրավիճակը պատվով հաղթահարելու ենք՝ կոչ անելով իրականացնել համազգային մոբիլիզացիա:

Քաղաքացիների շրջանում խուճապ չկա, նրանք գտնվում են ապաստարաններում, քանի որ ամենալկտի ձևով քաղաքացիական բնակչությունը թիրախավորված է ադրբեջանական կողմից:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից