Քաղաքականություն 

Արթուր Բաղդասարյանը ևս հայտարարություն է տարածել

analitik.am

 

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, այդ երկրների ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հրապարակային, ռազմատենչ և ագրեսիվ հայտարարությունները վկայում են ռազմական գործողությունների պլանավորված լինելու մասին։

Ավելին, վաղ առավոտից սկսած թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների կողմից կառավարվող տեղեկատվական հոսքերը և ապատեղեկատվության տարածումը ասվածի առհավատչյան են։ Ելնելով ստեղծված իրավիճակից, չափազանց կարևոր է համարժեք ռազմական, քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական արձագանքը։

Ցանկանում եմ մատնանշել, որ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը օբյեկտիվորեն համահունչ են ստեղծված բարդագույն իրավիճակին։ Անհրաժեշտ է շարունակել ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական ճակատներում համակարգված աշխատանքը։

Կարևորելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը տեղեկատվական անվտանգության ապահովման տեսանկյունից՝ անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել տեղեկատվական հոսքերի պատշաճ կառավարման համար, ինչը ունի համակարգային նշանակություն։

Վստահություն և զորակցություն եմ ցանկանում հայտնել մեր հերոսական և անպարտ ժողովրդին, Հայաստանի  և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ստեղծված իրավիճակում և հույս եմ հայտնում, որ մեր հզոր և մարտունակ զինված ուժերը արժանի հակահարված կհասցնեն թշնամուն, որը կուղեկցվի քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական ոլորտներում խոհեմ և փաստարկված քայերով, իսկ արդյունքում՝ համակարգված հաղթանակներով։ Աստված պահապան մեր ժողովրդին:

Արթուր Բաղդասարյան

Նույն շարքից