Քաղաքականություն 

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում․ԵԽ պատգամավոր

analitik.am

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով խոսնակ Միխաել Գալերը իր թվիթերյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված բախումներին:

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Արդեն համաձայնեցվել էր, որ հակամարտության լուծումը փնտրվելու է խաղաղ բանակցությունների միջոցով: Ադրբեջանի և Հայաստանի միջև լիամասշտաբ պատերազմը պետք է կանխվի. տառապելու են հակամարտող կողմերի ժողովուրդները»,-գրել է Գալերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Նույն շարքից